«Կարմիր կովը իր կաշին չի փոխում». Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով.
Երեկ` օգոստոսի 6-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 44 տրանսպորտային միջոց, որի վարորդներից 40-ը եղել են ոչ սթափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և խմած վարորդները տուգանվել են 100 հազարից 200 հազար դրամի չափով: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի կարգադրությամբ հանրապետությունում շարունակվում է ուժեղացված ծառայություն և բոլոր օրինախախտ վարորդները` անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից, հայտնաբերվելու դեպքում ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ ոչ սթափների երկաթյա նժույգները տեղափոխվելու են տուգանային հրապարակներ:
