Օշականցի Գևորիկի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել ԲՄՎ X5-ով ընկերոջ հետ մետաղադրամներ գողանալու համար
Օշական գյուղի բնակիչ Գևորգ Մելիքյանին ու Աշոտ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այս տարվա հունվարին ավտոլվացման սարքից և սրճեփ մեքենայից մետաղադրամներ գողանալու համար: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գևորգ Մելիքյանը նույն ինքը «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբորորդին է, իսկ Աշոտ Ավագյանը նրա ընկերը: Որքան էլ զավեշտալի է, գողությունը կատարվել է Գևորիկի ԲՄՎ X5 մակնիշի 79 ՍՈ 999 համարանիշի մեքենայով: Գողոնի ընդհանուր չափը եղել է 47 հազար դրամ: «Հանցագործները» սարքերը բացել ու մետաղադրամները գողացել են մետաղյա ձողի օգնությամբ: Ըստ նախաքննական մարմնի՝ գողացած գումարը ծախսել են իրենց կարիքների համար: Կատարվածը ֆիքսել են ավտոլվացման կետի տեսանկարահանող սարքերը:
