1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Սահմանադրության նոր նախագծում քաղաքական փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում. Հովհաննես Սահակյան

Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Պետական–իրավական հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին, ասում է, որ փոփոխությունների նոր նախագծի տարբեր գլուխներում փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում և քաղաքական փոքրամասնությունների համար ամրագրվել են մի շարք երաշխիք-իրավունքներ: Նա նաև նշում է, որ նախագիծը ժամանակակից առաջադեմ պետությունների օրինակով անդրադառնում է մի կողմից՝ Սահմանադրության ընդունման և փոփոխման հարցերում քաղաքացիական նախաձեռնության իրավունքին, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքին:

– Պարո՛ն Սահակյան, Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծով անցում է կատարվում պառլամենտական կառավարման ձևին, որի պարագայում էականորեն կբարձրանա Ազգային Ժողովի դերը: Ըստ որոշ պնդումների, փոփոխված Սահմանադրությունը կդառնա փաստաթուղթ ընդդեմ մենիշխանության: Կառավարման այս նոր ձևը քաղաքական փոքրամասնությանը ժողովրդավարական քաղաքական գործընթացների վրա ներազդելու և մենիշխանությանը հակակշռելու ի՞նչ իրական հնարավորություններ կտա:

– Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի տարբեր գլուխներում փոքրամասնությանը տրվել է կարևոր դերակատարում և քաղաքական փոքրամասնությունների համար ամրագրվել են մի շարք երաշխիք-իրավունքներ: Մասնավորապես.

Ա. Քաղաքական փոքրամասնությանը վերապահվում է ԱԺ փոխնախագահի տեղակալներից մեկի պաշտոնը:

Բ. Քաղաքական փոքրամասնությունը կունենա քննիչ հանձնաժողովներ ստեղծելու և նախագահելու իրավունքները: Ընդ որում, այս հանձնաժողովների ստեղծումը թողնված չէ ԱԺ-ին: Քննիչ հանձնաժողովի ստեղծման համար պառլամենտում որևէ քվեարկություն ձայների մեծամասնությամբ նախատեսված չէ: Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով քննիչ հանձնաժողով ստեղծվում է իրավունքի ուժով: Մյուս կողմից, հանձնաժողովի փոքրամասնությունն ունի իրավունք` պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ:

Գ. Օրգանական օրենքների ընդունման համար անհրաժեշտ կլինի քաղաքական փոքրամասնության համաձայնությունը, քանի որ դրանց ընդունման համար նախատեսված է որակյալ մեծամասնություն: Իսկ օրգանական օրենքների շրջանակը ներառում է այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են՝ ընտրական իրավունքը, դատական իշխանության կազմակերպումը և գործունեությունը, Ազգային ժողովի գործունեության կարգը, կուսակցությունների ստեղծումը, նրանց իրավական կարգավիճակը, գործունեությունը և այլն:

Դ. Փոքրամասնությունը կունենա դերակատարում պաշտոնների նշանակելու և պաշտոնից ազատելու հարցերում, ինչպես ներկայումս Մարդու իրավունքների  պաշտպանի դեպքում: Նախագծով, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ով ընտրության կարգ է նախատեսված Գլխավոր դատախազի,Կենտրոնական բանկի նախագահի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահների և մյուս անդամների ընտրությունների ժամանակ:

– Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված է անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիքների ուժեղացման մոտեցումը՝ որպես ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներին զսպելու և հակակշռելու միջոց: Սահմանադրության փոփոխությունների նոր նախագիծը այս մոտեցման իրացման ի՞նչ լուծումներ է առաջարկում:
 
– Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ժամանակակից առաջադեմ պետությունների օրինակով անդրադառնում է մի կողմից՝ Սահմանադրության ընդունման և փոփոխման հարցերում քաղաքացիական նախաձեռնության իրավունքին, իսկ մյուս կողմից՝ քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքին:

Նախագծով ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են հանդես գալ ինչպես Սահմանադրության փոփոխման հանրաքվեի նախաձեռնությամբ (200.000 քաղաքացի), ԱԺ-ի կողմից Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ (150.000 քաղաքացի), այնպես էլ Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու նախաձեռնությամբ (50.000 քաղաքացի): Քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել սահմանադրական օրենքներին, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին և այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, ինչպես նաև միջազգային պայմանագրերի վավերացմանը, կասեցմանը և չեղյալ հայտարարելուն վերաբերող նախագծեր:

– Պարո՛ն Սահակյան, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության 1-7-րդ, 10-րդ գլուխների նախագծի վերաբերյալ իր խորհրդատվական եզրակացության մեջ անդրադարձել է ընտրական ցենզերին՝ եզրափակիչ մասում առաջարկելով վերացնել երկքաղաքացիների նկատմամբ սահմանափակումները: Ընդհանուր առմամբ, այս մոտեցումն արդյո՞ք ընդունելի է: Ի՞նչ կասեք այս եզրակացության մասին:

– Նախ նշեմ, որ ի հիմնավորում արտահայտված առաջարկի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից հիշատակվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից 1-ին Արձանագրության 3-րդ հոդվածը և այդ մեխանիզմի շրջանակներում քննված մեկ գործ ընդդեմ Մոլդովայի (Տանասեն ընդդեմ Մոլդովայի), որի ենթատեքստն էականորեն տարբերվում է Հայաստանի իրավիճակից: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրական իրավունքը կարգավորելիս Եվրոպական կոնվենցիայի ներքո պետություններին թողնված է գնահատման բավականին լայն հայեցողություն, չի կարելի է ենթադրել, որ  Հայաստանի առանձնահատկությունների պարագայում այդ սահմանափակման նախատեսումը ևս դատարանի կողմից պետք է անհամաչափ գնահատվի:

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan