Զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված նորակոչիկը զորակոչվել է բանակ՝ բժշկի անփության հետևանքով
Զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու և առողջական խնդիրներ ունեցող նորակոչիկը զորակոչվել է բանակ՝ բժշկի անփության հետևանքով:
Ըստ մեղադրանքի՝ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ, Մարտունու զինկոմիսարիատի կողմից ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կապակցությամբ համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով բժշկական կենտրոն ուղեգրված Կարենին ներքին օրգանների սոնոգրաֆիկ հետազոտության ենթարկելու ժամանակ ոչ պատշաճ կերպով է իրականացրել իր պարտականությունները և չի հայտնաբերել նրա մոտ առկա պարտադիր զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմք հանդիսացող «Լյարդի 8-րդ սեգմենտի կրակալված էկինոկոկկային կիստա» հիվանդությունը:
Բժիշկը Մարտունու զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովին տրամադրել է տեղեկանք այն մասին, որ Կարենի ներքին օրգաններում որևէ առանձնահատկություններ և պաթոլոգիկ գոյացումներ չեն հայտնաբերվել, ինչի հիման վրա էլ փաստացի պարտադիր ժամկետային զինծառայության համար ոչ պիտան Կարենը հանձնաժողովի կողմից ճանաչվել է զինծառայության համար պիտանի և 14․07․2014թ․ զորակոչվել է ՀՀ ԶՈՒ՝ ժամկետային զինծառայության։
Բժշկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Հեղինակ:
«Փաստինֆո»
