ԹՐԱՖԻՔԻՆԳ. «Աննային տաս օր շարունակ ծեծել են միայն նրա համար, որ չէր ուզում ստրկանալ ու վաճառվել թուրքերին»
"Ամեն անգամ հիշելով Թուրքիայի Անթալիա քաղաքում վերապրած 15 օրերս, կարծես կրկին անցնում եմ այդ դժոխքի միջով: Ես 18 տարեկան էի. ապրում էինք սոցիալապես ծանր պայմաններում, տեսնում էի ինչպես են ծնողներս ծայրը-ծայրին հասցնելով ինձ փորձում ուսման տալ: Մեր հարեւանուհի Աննան (անունը փոխված է) տեսնելով մեր վիճակը, մի օր եկավ մեր տուն, մամայիս ասեց.գիտես ինչ ես մի երկու ամսով գնում եմ Անթալիա՝ բարեկամներիս մոտ, իրենք էնտեղ ռեստորաննային բիզնես ունեն, արի տանեմ աղջկադ էնտեղ մի երկու ամիս երեխեքին կնայի` հայերեն կսովարացնի էրեխեքին, ամսական 1000 դոլար փող կտան, երկու ամիս կաշխատի հետս կբերեմ: Ծնողներս համաձայն չէին. բայց ես` հավատալով ու մի կաթիլ անգամ չկասկածելով հարեւանուհուս խոսքերի ճշմարտացիությանը իր հետ գնացի Անթալիա:
Հիշում եմ` մայրս արցունքն աչքերին ինձ ճանապարհեց, մինչեւ վերջին պահն էլ սիրտը անհանգիստ էր.ասում էր, ո՞ւր ես գնում, ախր էրեխա ես` քո ինչ աշխատելու ժամանակն է: Որ իմանայի, մորս արցունքները տեղին են` չէի գնա: Հասնելով Անթալիա՝ ինձ տարան մի բար, որտեղ սեղանի շուրջ նստած էին թուրք մարմնավաճառներ: Ինձ եւս տարան նրանց կողքը նստեցրեցին, թուրքերը պետք է ընտրություն կատարեին ու մեզանից որեւէ մեկի հետ գնային առանձին սենյակ: Սկսեցի ընմբոստանալ, ասեցի, որ սա իմ տեղը չէ, բայց Արմինեն ապտակեց ինձ ու ասաց. "Դերասանություն մի արա, Հայաստանում ով ա իմանալու ըստեղ ինչ ես արել. թուրքերի հետ կեր-խմի քեֆ արա, փողդ ստացի ու գնա": Ինձ հետ այլ հայ աղջիկներ էլ էին եկել, նրանք մի քիչ ընբոստանալուց հետո համաձայնվեցին, բայց ես երբեք նման քայլի չէի գնա: Դրա համար էլ ինձ տարան փակեցին սենյակում ու տաս օր անընդմեջ միայն ծեծում էին, մենակ նրա համար, որ թուրքերի հետ սեռական հարբերություն չէի ուզում ունենալ, չէի ուզում ստրկանալ, նվաստանալ ու վաճառվել թուրքերին` մի բաժակ ջուրն ինչ է, որ էդ էլ չէին տալիս:
Ասում էին` երբ խելքդ գլուխդ գա, հելնես մի քանի տղամարդկանց սպասարկես հանգիստ ջուրդ էլ կխմես, ծեծ էլ չես ուտի: Արմինեն ընդհանրապես ասում էր` "Աղջի գիտես թուրքերի խելքը հայ աղջիկների համար գնում է, գիտես ինչ փողեր կտան, մանավանդ իմացել են կույս ես` միլիոններ են խոստանում քո համար",- Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով տարիներ առաջ իր հետ կատարվածին, երբ Անթալիայում փորձել են նրան թրաֆիքինգի ենթարկել, ասաց դատարանի վճռով արդեն իսկ տուժող ճանաչված, այժմ 23 տարեկան, բայց արդեն թրաֆիքինգի զոհի պիտակավորում ստացած Աննան (անունը փոխված է):
Մեր զրուցակիցը` չնայած անցել է բավական ժամանակ եւ թրաֆիքյորներն արդեն կրում են իրենց պատիժը, մինչ օրս չի կարողանում մոռանալ ճակատագրի դաժան հարվածը."Ինձ համար ամենացվալին այն է, որ ես խաբնվեցի հայ կնոջ կողմից: Եթե օտարազգի լիներ` գուցե այդքան ցավ չապրեի: Մինչ օրս չեմ կարողանում վերագտնել վստահությունս մարդկանց նկատմամբ. վախը, ցավն ու դաժանությունը այլեւս իմ անբաժան ուղեկիցներն են դարձել: Ախր ես ընդամենը 18 տարեկան էի, նոր-նոր էի կյանք մտնում, ի՞նչ իմանայի, որ մեր մտերիմ հարեւանուհին արդեն ինձ վաճառել էր թուրքերին(-մեզհետ զրույցում արցունքները մի վարկյան անգամ չէին հեռանում Աննայի աչքերից)":
Նշենք, որ վերոնշյալ գործով կան երկու դատարպարտվածներ` քույր եւ եղբայր: Քույրը` պատիժը կրում է "Աբովյան" ՔԿՀ-ում, իսկ եղբայրը` "Արթիկ" ՔԿՀ-ում: Հատկանշականն այն է, որ քույր եւ եղբայր թրաֆիքյորները, որոնց զոհն են դարձել` բացի Աննայից, եւս երեք հայ աղջիկներ, այդպես էլ մինչեւ վերջ դատարանում իրենց մեղավոր չճանացեին: Այն դեպքում, երբ մնացած երեք աղջիկները`բացի Աննայից, ինչպես ինենք են դատարանում նշել` օրական 10-15 թուրք հաճախորդներ են սպասարկել:
Տաթեւիկ Աբրահամյան
