Air Armenia-ի տնօրենը ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ. Իզաբելլա Մելքումյանն՝ ամուսնու առեւանգման մասին
«Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51%-ի սեփականատեր եւ տնօրեն Արսեն Ավետիսյանը դեռ ցուցմունք չի տվել, քանի որ ի վիճակի չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը՝ Իզաբելլա Մելքումյանը:
Նա հայտնեց, որ դեպքի վերաբերյալ արդեն խոսել է ամուսնու հետ:
«Այն ինչ ես ասել եմ, ինքն էլ հաստատեց. Ռուբեն Հայրապետյանն է ամուսնուս տարել եւ նրա թիկնապահներն են ծեծի ենթարկել»,- ասաց Իզաբելլա Մելքումյանը՝ նշելով, որ այս պահին ինքը հարցաքննվում է եւ այլեւս խոսել չի կարող:
Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը օգոստոսի 15-ին Արսեն Ավետիսյանին հրավիրել է հանդիպման ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիա: Հանդիպման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները ծեծի են ենթարկել Արսեն Ավետիսյանին: Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց:
մանրամասն՝ այստեղ:
