Պատգամավորի ամուսինը կնոջ անունով գրանցված պատգամավորական համարանիշները տեղադրել է իր Porsce Cayenne-ին ու կնոջ երգի տակ խախտում է երթևեկության կանոնները
Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, երբ շատ դեպքերում նիստերի դահլիճում բերանները ջուր են առնում ու ոչինչ չեն խոսում, երբեմ հիշում են ընտրողներին տված իրենց խոստումների մասին և օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից այնպիսի ամպագոռգոռ հայտարարություններ են անում` նշելով, որ օրենքը պետք է շարքային քաղաքացուց մինչև պետական պաշտոնյա «չբռնաբարեն», հարգեն այն և լինեն օրինապահ: Նման պատգամավորների շարքին կարելի է դասել երգչուհի Շուշան Պետրոսյանին: Երեկ` օգոստոսի 16-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Երևանի Սարալանջի փողոցում լուսանկարների շարք է արել, որով երևում է թե ինչպես է Porsce Cayenne մակնիշի 052 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենայի երիտասարդ վարորդը մեքենան վարում առանց ամրագոտու` լայն ժպիտով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ երիտասարդը ոչ ավել, ոչ պակաս` ԱԺ պատգամավոր Շ. Պետրոսյանի ամուսինն է` Արման Հարությունյանը, իսկ Porsce Cayenne-ի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են ԱԺ հաշվեկշռում: shamshyan.com
