«Մոնակո չեմ եղել ընդհանրապես ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարում եմ, որ այդ ամենը սուտ է»
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հրավիրված է գործարար Սամվել Կարապետյանի` այսօր կայանալիք ծննդյան արարողությանը:
Տեղեկությունը այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Գագիկ Բեգլարյանը:
Նա նշեց, որ ծննդյան արարողությունը Մոնակոյում չի լինելու և այն, ինչ գրում են, նրա հավաստմամբ, իրականում սուտ է: «Մոնակո չեմ եղել ընդհանրապես ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարում եմ, որ այդ ամենը սուտ է», – նշեց նա:
Հարցին, թե որտեղ է լինելու Սամվել Կարապետյանի ծնունդը, նա չպատասխանեց:
