55-ամյա տղամարդը կնոջ մահից հետո կորցրել էր կյանքի նկատմամբ հետաքրքրությունը. նոր մանրամասներ Մերձավանում դիակ հայտնաբերելու դեպքի մասին
«Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել Մերձավանի կիսակառույցներից մեկում դիակ հայտնաբերելու դեպքի մասին: Մահացածը, ում դիակը գտել են սեւացած, առանց որոշ հյուսվածքների, Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ հայ, 55-ամյա Կամո Երանոսյանն է, ծնունդով` Ջերմուկից:
Տղամարդը ընտանիքի հետ 1992 թվականին տեղափոխվել է Ռուսաստան եւ բնակություն հաստատել Նովոկույբիշև քաղաքում, իսկ Հայաստան էր վերադարձել ընդամենը 3 տարի առաջ:
Հարազատների խոսքերով` կնոջ մահից հետո նա դարձել է ինքնամփոփ, կորցրել կյանքի նկատմամբ հետաքրքրությունը և սկսել է թափառական կյանք վարել, ալկոհոլ օգտագործել:
Մեր տեղեկություններով՝ տղամարդը գանգատվել է առողջությունից, մասնավորապես ունեցել է սրտի և ճնշման խնդիրներ: Հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են 1 շաբաթ առաջ:
Տղամարդն ապրում էր Երեւանում` քրոջ տանը:
