Սեյրան Օհանյան. «Ռեստորանի և զվարճանքի այլ վայրերի կառուցումը լինելու է ոչ թե համալիրի ներսում, այլ համալիրին հարակից տարածքում»
Երևանի Կարեն Դեմիրճայանի անվան մարզահամերգային համալիրը կշարունակի պահպանել իր անվանումն ու արտաքին տեսքը և լուրջ ներդրումներից հետո կշարունակի իրականացնել պատմամշակութային և ժամանցային միջոռացումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`«Բազե-2015» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած կարճատև զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ անհանգստանալու առիթ չկա, որ համալիրը գտնվելու է մասնավոր կազմակերպության ձեռքում: «Համալիրը պահպանելու է իր անվանումը, արտաքին տեսքը և շարունակելու է իրականացնել իր հիմնական գործառույթները: Սեփականատիրոջ կողմից նշված ռեստորանի և զվարճանքի այլ վայրերի կառուցումը լինելու է ոչ թե համալիրի ներսում, այլ համալիրին հարակից տարածքում: Կարևորն այն է, որ սեփականատերը լուրջ ներդրումներ է ունենալու համալիրի զարգացման գործում և մենք կունենանք ավելի գեղեցիկ և նորաոճ շինություն»,- ասաց Սեյհրան Օհանյանը` հավելելով, որ թե սեփականաշնորհման, թե հետագա գործընթացների նկատմամբ նախարարությունը լուրջ վերահսկողւթյուն է սահմանելու, որպեսզի ծրագրերից շեղում չլինի և պատմամշակութային կառույցը պատշաճ կերպով ներկայանա հանրությանը: Կառավարության՝ օգոստոսի 13-ի որոշմամբ, ՀՀ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 30 մլն դոլարով օտարվել է` «Ն.Տ.Ա.Ա. ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ընկերությանը, որն առաջիկա 4 տարում համալիրում իրականացնելու է ավելի քան 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր:
