Սահմանադրության նոր նախագիծը երաշխավորում է անվտանգության եւ պատերազմական իրավիճակին վերաբերող խնդրի լուծումը
ՀՀ Սահմանադրության նոր նախագծում լիովին երաշխավորված է պաշտպանության եւ անվտանգության խնդրի լուծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Բազե 2015» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հավելելով, որ Սահմանադրության նոր տարբերակի լրամշակմանը մասնակցել է նաեւ իր ղեկավարած գերատեսչությունը: «ՀՀ պաշտպանության նախարարությունը Սահմանդրության նոր նախագծի առնչությամբ տեսակետեր է հայտնել եւ դեռ լրամշակվում է: Կարծում եմ Սահմանադրության մեջ անվտանգության եւ պատերազմական իրավիճակին վերաբերող խնդրի լուծումը երաշխավորված է»,- ասաց Սեյրան Օհանյանը:
