Ուկրաինան օրեցօր պոկում է այն բոլոր շղթաները, որոնցով ռուսները նրան մի քանի դար կապած են պահել իրենց գումակին
Ուկրաինան օրեցօր պոկում է այն բոլոր շղթաները, որոնցով ռուսները նրան մի քանի դար կապած են պահել իրենց գումակին: Ուկրաինան հպարտ է եւ Անկախ, շնորհավորենք նրա հերոս ժողովրդին այս տոնի առթիվ: Արդեն նշաններ կան, որ շուտով Բելոռուսը եւս կպոկվի Ռուսաստանից: Մարդիկ իրենց ազգային եւ պետական շահերը ոչ մի պարագայում չեն զոհաբերում ո՛չ բարեկամին, ո՛չ էլ նույնիսկ էթնիկ ,,ազգականին,,: Արդեն կարող ենք արձանագրել, որ ռուսական տարակերպ ու մշտաբորբոք նացիզմը հոգեւարքի մեջ է: Ձախողվեցին եւ կորստի մատնվեցին պուտինյան ,,սլավոնական,, եւ ,,ռուսական,, աշխարհները: Նրա կողքին առայժմ մնում են միայն թյուրքական եւ հայկական երկուական երկրներ՝ Ղազախստանն ու Ղրղզստանը եւ Հայաստանն ու Արցախը: Իրականում Ղազախստանն ու Ղրղզստանը Պուտինի քթից բռնած իրենց խաղն են առաջ տանում եւ արդեն կարելի է ասել, որ նրանք կառավարվում են Պեկինից եւ բացառում մետաքսի ռուսական ճանապարհն առանց այլընտրանք թողնելը: Այդ այլընտրանքն ունի երկու ուղի Թուրքմենստանում, առաջինը Թուրքմենբաշուց լաստանավերով կտրում է Կասպից ծովը եւ հասնում Բաքու ու շարունակվում դեպի Եւրոպա, երկրորդը գնացքով մուտք է գործում Իրան եւ նույնպես շարունակում իր ուղին դեպի արեւմուտք: Կա նաեւ Չինաստանը Աֆղանստանի տարածքով տարաբնույթ փոխադրաուղիներ կառուցելու չինական ծրագրեր, որոնք ուղղվում են դեպի Հնդկաստան եւ Փաքիստան: Ակնհայտ է, որ Արեւմուտքն ու Չինաստանը ի վերջո իրար հետ կապվելու են ո՛չ միայն ծովային ուղիներով, այլեւ հսկայական օղակաձեւ ցամաքային տարատեսակ փոխադրաուղիներով, որոնք շրջանցելու են Ռուսաստանի ե՛ւ արկտիկական ծովային եւ սիբիրյան ցամաքային ուղիները: Դրանք Մերձավոր Արեւելքից անցնելու են ասիական հարավի ծովահայաց երկրներով դեպի Բանգկոկ, ապա Վիետնամով մտնելու են Չինաստան: Իսկ Չիբուխլո՞ւն..., այս հարցին դու պատասխանիր սիրելի ընթերցող:
