«Լավ է մուսուլման, քան գեյ»․ Վարդան Ղուկասյանը պատրաստ է աշխատել սահմանադրական փոփոխությունների օգտին, մեկ պայմանով
Մի քանի ամսից, երբ մեկնարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, Հայաստանի իշխանական վերնախավը, մանր-մունր չինովնիկներ, կհանձնեն հերթական քննությունը: Ով իր մարզում, քաղաքում, համայնքում իշխանության համար ապահովի այդքան ցանկալի «այո»-ն, կստանա իր պարգևը:
Այդ առումով առավել հետաքրքրաշարժ է Հայաստանի երկրորդ քաղաքը` Գյումրին, որտեղ ամենաշատ «այո» ապահոված դեմքը հայտ կներկայացնի՝ մասնակցելու 2016 թվականի քաղաքապետի ընտրություններին: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սամվել Բալասանյանը ո՛չ Շիրակի մարզում, և ո՛չ էլ Գյումրիում չունի այն հեղինակությունը, որ կարողանա իշխանության համար ձայն ապահովել: Դրա համար իշխանությունները, թերևս, կփորձեն խաղադրույք կատարել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամ ԲՀԿ շարքերը լքած պատգամավոր Մարտուն Գրիգորյանի վրա, ովքեր, հայտնի է հակառակորդներ են: Եվ հենց այդ հակամարտության արդյունքում իշխանությանը կհաջողվի առավելագույն ձայները հավաքել, քանի որ և՛ Վարդան Ղուկասյանը, և՛ Մարտուն Գրիգորյանը հավակնում են զբաղեցնել Գյումրու քաղաքապետի աթոռը:
Վարդան Ղուկասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ է առաջնորդել «այո»-ի շտաբը և մասնակից դառնալ հանրաքվեի գործընթացին միայն մեկ նախապայմանի դեպքում. եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի միասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը: «Ես իմ խոսքն ասել եմ, որ եթե բարեփոխումների այդ նախագծում կա մի կետ, որը միասեռականների հետ է կապված, ապա ես միանգամայն դեմ եմ դրան: Ավելի լավ է մուսուլման լինեինք , քան թե դառնան գեյ: Դա խայտառակություն է: Բայց ես լսել եմ, որ այդ կետը չի լինելու, ու եթե դա չի լինելու, ապա ես բնավ դեմ չեմ լինելու սահմանադրական բարեփոխումներին»,- ասաց Ղուկասյանը:
Մեր ճշտող հարցին՝ եթե Իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»-ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանեց. «Այո՛, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»:
մանրամասն՝ այստեղ:
