Անվտանգության ծառայության աշխատակցի ծեծի գործով հարկայինի և օդանավակայանի աշխատակիցների անուններ են շոշափվում
yerkir.am-ի տեղեկություններով՝ «Պանտերա սիքյուրիթի» պահնորդային ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանն այսօր առավոտյան ժամը 1-ին համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է ընդհանուր բաժանմունք, նրա վիճակը կայուն է: Առաջիկայում նա քթի վիրահատության կենթարկվի:
Հիշեցնենք, որ Վարազդատ Խոցանյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել օգոստոսի 21-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Ալեք Մանուկյան փողոցում: Խոցանյանը ստացել էր դիմածնոտային ծանր վնասվածքներ: Նրան ծեծի ենթարկելու գործով ոստիկանություն էր ներկայացել ոստիկանության գնդապետի որդի` Հարություն Թանգմանյանը, ով ինքնախոստովանական բացատրություն տալուց հետո ազատ էր արձակվել:
մանրամասները՝ yerkir.am-ում
