«Մենք պարզապես շատ արդարադատ ազգ ենք ու եթե այդպես չլիներ Գյումրիում տեղի ունեցածից հետո ռուս զինվորին կդարձնեինք քյուֆթայի միս»...
Ռուսաստանի Ռոսոտվի մարզում 300-հոգանոց ամբոխը ծեծելով սպանել է 22-ամյա հայ երիտասարդին: Նման դաժան ծեծի պատճառ է դարձել ավտովթարը, հայ երիտասարդը մեքենայով հարվածել է մեկ այլ մեքենայի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց.«Որտեղ մարդու կյանքը կարևոր չէ նման դեպքեր միշտ սպասելի է: Կան երկրներ, որտեղ մարդու կյանքը արժեք չէ, մարդու կյանքը կարելի է զոհաբերել հանուն գաղափարների , հանուն ինչ-որ արժեքների , հանուն նպատակների: Ասենք՝ մեքենաներ են բախվել ու ինչ, ինչ ձևով են լուծում հարցերը: Մարդ կարելի է զոհաբերել հանուն երկաթի: ես կարծում եմ սա ահազանգ է նաև նրա մասին, թե ինչ է կատարվում հասարակության հետ: Կարծում եմ, որ մեր հասարակարգում մարդը մեծագույն արժեք է և եթե դա այդպես չլինի ուրեմն մեծագույն ողբերգություն է»:
Երգահան, երաժիշտ Արտավազդ Բայաթյանն էլ այն կարծիքին է, որ նման երևույթները հատուկ են ռուս ազգին, քանի որ վերջիններս չեն գնահատում մարդ արժեքը.«Ողբերգություն է, տոն են կատարել ու Ռուսառտանում խնջույքը նշանակում է հարբեցողություն: Ու հարբած ու կատաղած մարդ են հանդիպել ու իմ կարծիքով չեն էլ նայել հայ է, թէ ոչ ու միանգամից սկսել են խփել»,-նշեց Բայաթյանը:
Բայաթյանի դիտարկմամբ սա հենց ռուսական տիպիկ « բեսպրիդելն» է.
«Բոլորը վիրավորում էին Ռաֆայելին, որ նա հարբած նստել է ու ոչ մի տեեղ չէր շեշտվում, որ այդ հաշվեհարդարը նրա համար է, որ նա հայ է»,-ընդգծեց երգահանը և հավելեց.«Մենք պարզապես շատ արդարադատ ազգ ենք ու եթե այդպես չլիներ Գյումրիում տեղի ունեցածից հետո ռուս զինվորին կդարձնեինք քյուֆթայի միս:Իսկ ռուս ազգը պատրաստ էր 200 հոգով ծեծել մի երիտասարդին»:
