Ինչպե՞ս է անցել առաջին մարտական հերթապահությունը. Տավուշի սահամանագոտուց հաղորդում է ԱԱՄ ներկայացուցիչը
Հակառակորդը անցած գիշեր ընդհանուր առմամբ հանգիստ է եղել և ինտենսիվ կրակոցներ չեն եղել: Այս մասին Տավուշի սահմանագոտում առաջին մարտական հերթապահությունից հետո «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանը:
Հ. Մնացականյանի տեղեկացմամբ, Արցախից Տավուշ մեկնած ազատամարտիկները անցած գիշերվանից արդեն զինվորիների հետ կողք-կողքի մարտական հերթապահություն են իրականացնում: «Ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է, թեև որոշ հատվածներում հակառակորդի կողմից տարբեր զինատեսակներից կրակոցներ են եղել: Բայց ուզում եմ հավաստիացնել, որ մեր դիրքերն ամուր են, ազատամարտիկների ներկայությունը նոր լիցքեր է հաղորդել զինվորներին, և հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն ջախջախից պատասխան կստանա»,- ասել է երիտասարդ կամավորականը:
