1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ադրբեջանի ռազմական հզորության ինդեքսը գլոբալ հարաբերակցության մեջ 63-երրորդն է, մինչդեռ ՀՀ-ինը՝ 74-ն է

Ժամանակակից աշխարհում ռազմականացման միտումները առնվազն վերջին 5-10 տարվա ընթացքում կայուն աճ են արձանագրում: Միաժամանակ գլոբալ առումով աճ ունենք նաև կոնֆլիկտային գոտիների և ճգնաժամային իրավիճակների մասով: Սա վերաբերում է ոչ միայն հակամարտությունների քանակի ավելացմանը, այլև դրանց մեջ ընդգրկված կողմերի, այն ներառող մասշտաբների աճին, բնույթի ինտենսիվացմանը: Ընդհանուր ռազմականացված տարածաշրջանների ցանկում Հարավային Կովկասը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Դա մի կողմից կապված է այնտեղ առկա պասիվ և ակտիվ փուլում գտնվող հակամարտություններով, մյուս կողմից՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների (օրինակ՝ Ադրբեջանի) որդեգրած քաղաքականությամբ:
Ռազմականացման և ռազմական հավասարակշռության վերաբերյալ տեղեկատվությունը, որ տարաբնույթ միջազգային և տեղական հետազոտական կենտրոններ («Military Balance» report, SIPRI Arms Transfers Database, Janes world armies, Global Firepower(GFP) ranking և այլն) հանրայնացնում են, իրենց հիմքում, ինչպես օգտագործված մեթոդաբանության, այնպես էլ առկա տեղեկատվության մասով բավական տարբերվում են միմյանցից: Վերոնշյալ կենտրոնների զեկույցների և տեղեկանքերի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ նրանց մի մասը ներկայացնում են ուղղակի տեղեկատվություն երկրներում առկա ռազմական ներուժի մասին, մյուսները՝ դրա հիմքով դասակարգումներ են կազմում: Վերջինի պարագայում ոչ միշտ են պահպանվում մեթոդաբանական ու տեղեկատվական օբյեկտիվության ու գրագիտության տարրական և մասնագիտական կանոնները:
Օրինակ՝ երբ դիտարկում ենք պետությունների ռազմական հզորության դասակարգման «Global Firepower (GFP)» կազմակերպության մոտեցումները, տեսանելի են դառնում մի շարք լրջագույն խնդիրներ, կապված ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռության ներկայացված պատկերի հետ: Խնդիրները նախ վերաբերում են այդ դասակարգման մեթոդաբանությանը, ապա այն տեղեկատվությանը, որը օգտագործվել է դասակագրման մեջ: Նշենք, որ ըստ այդ կենտրոնի Ադրբեջանի ռազմ. հզորության ինդեքսը գլոբալ հարաբերակցության մեջ 63-երրորդն է, մինչդեռ ՀՀ-ինը՝ 74-ն է: Դիտարկելով դասակարգումը՝ պարզ է դառնում, որ կենտրոնի փորձագետները հավաքագրել են տարբեր երկրների (Հայաստան, Ադրբեջան) զինված ուժերի, զինտեխնիկայի, օդուժի և ռազմածովային նավատորմի վերաբերյալ ընդհանուր քանակական, ինչպես նաև տվյալ երկրների տիրապետման տակ առկա ռեսուրսների, լոգիստիկ հնարավորությունների, ֆինանսական միջոցների, աշխարհագրության վերաբերյալ տեղեկատվություն և առանց նշելու համեմատության, վերլուծության օգտագործված մեթոդաբանությունը, ամենայն հավանականությամբ քանակական հարաբերման մեթոդով, կազմել են նշյալ «ռազմական հզորության» դասակարգումը:
Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ քանակական հարաբերման մեթոդը բավարար չէ, երկու՝ պասիվ (ակտիվացող) պատերազմի մեջ գտնվող երկրների ռազմական հզորության ինդեքսների հարաբերման պարագայում:
Ըստ բրիտանական՝ «Military Balance 2013/14» զեկույցի ՀՀ զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 44,8 հազ., որտեղ ցամաքային զինուժի քանակը 41,8 հազ. է (ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների ՀՀ-ի զինուժի թվաքանակը կազմում է 41,7 հազ.): Մինչդեռ «GFP»-ի տվյալներով այն 68 հազ. Է (Active frontline personal): «Military Balance 2013/14» զեկույցի համաձայն Ադրբեջանի ազգային բանակի թիվը կազմում է 66,9 հազ., որից ցամաքային ուժերը կազմում են 56,8 հազ.: Ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների՝ 57 հազ., մինչդեռ «GFP»-ի տվյալներով այն 67. հազ է:
Նախ նշենք, որ ՀՀ-ի մասով դասակարգումների մեջ չի հաշվառվում ԼՂՀ ՊԲ քանակը, քանի որ որևէ կենտրոն չունի նրա վերաբերյալ հարաբերականորեն օբյեկտիվ տվյալներ, ինչպես նաև կենտրոնների վերլուծություններում սովորաբար որևէ կերպ չի հաշվարկվում ՀՀ-ում առկա ՌԴ ՊՆ ռազմ. կոնտինգենտը, որը, որքան էլ որոշ փորձագետները հերքում են նրա կարևորությունը ռազմ.հարաբերակցության պարագայում, այնուամենայնիվ ունի կարևոր նշանակություն ՀՀ անվտանգության ապահովման օպերատիվ և ռազմավարական մակարդակում:
Եթե համադրենք «GFP»-ում ներկայացված ՀՀ-ի և Ադրբեջանի զին.ուժի տվյալները, ապա առավել հավանական է, որ դրանք այդքան էլ ճշգրիտ չեն, հետևաբար նրանց հիմքով համեմատությունը չի կարող արտացոլել իրականությունը: Ավելին՝ անգամ եթե ադրբեջանական կողմը մի շարք այլ կենտրոնների տվյալներով ունի առավել մեծ քանակի զինուժ, ապա օպերատիվ մակարդակում ռազմական հարաբերակցության պայմաններում դա նրան երաշխավորված հաջողություն չի խոստանում: Բանակի հզորությունը որակի և ոչ թե քանակի մեջ է: Իսկ այդ որակի լավագույն ցուցիչը 2013-ից առավել ակտիվ սահմանային բախումների, չստացված դիվերսիաների ու դիպուկահարների «մարտերի» ժամանակ ադրբեջանական կողմի՝ գերակշռող կորուստներն են:
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական համալրվածության ցուցիչը կարևոր գործոն է «GFP»-ի կողմից ներկայացվող դասակարգման մեջ: Նախ նշենք, որ դասակարգման մեջ ներկայացվում են զինտեխնիկայի տեսակատիպային միայն մի քանի խմբեր, որտեղ իրենց հերթին ներկայացված չեն պետությունների տիրապետման տակ առկա զինտեխնիկայի կոնկրետ տեսակաները, նրանց քանակը, մոդիֆիկացիան: «GFP»-ն ներկայացնում է միայն երկրների զինտեխնիկայի կազմից խմբային որոշ ընդհանուր թվեր, որը մեթոդաբանորեն նույնպես թերի է: Ավելին՝ ինչպես նշվեց վերևում ՀՀ-ի զինուժի ցուցիչների քանակային նկարագրում, հաշվարկված չեն ԼՂՀ ՊԲ տեխնիկան, որը նույնպես դասակարգման համար կարևոր բացթողում է: Վերջապես հարկ է նշել, որ դասակարգման մեջ միայն տեխնիկայի քանակով և զինված ուժերում՝ առանց դրա «կիրառման հմտություններ»-ի գործակցի հաշվառման, հնարավոր չէ օբյեկտիվ դասակարգում կազմել:
Ընդհանուր առմամբ ի տարբեություն մի շարք այլ դասակարգումների, «GFP»-ի դասակարգումը, բացի վերոնշյալ ցուցիչների մասով խնդիրներից, իր մեջ պարունակում է, մի շարք այլ՝ ներկայացված դասակարգման արդյունքները կասկածի տակ դնող մեթոդաբանական և հետազոտական բացթողումներ: Դրանք կապված են հետազոտվող երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածության գործակիցների վերհանման, բանակի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի որոշման, տարբեր զորամիավորումների փոխգործակցության արդյունավետության և ոչ մարտական պայմաններում կորուստների քանակի, պետական իշխանության լեգիտիմության մակարդակի և քաղաքական կայունության աստիճանի հետ:
Առանց վերոնշյալ բաղադրիչների հետազոտության ռազմական հարաբերակցության ցանկացած դասակարգում թերի է և կիրառելի միայն քարոզչական հարթակներում, որտեղ ոչ միշտ է անհրաժետ փաստական հիմնավորվածության հանգամանքը:


Ալեն Ղևոնդյան՝ ֆեյսբուք 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan