Ջրվեժ թաղամասի Վասպուրական ռեստորանի դիմաց հոգևորականը Lexus-ով բախվել է դատարանի նախագահին սպասարկող Hyundai Elantra-ին
Այսօր` սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ջրվեժ թաղամասի 16-րդ փողոցում` Վասպուրական ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Hyundai Elantra մակնիշի 077 ՏՏ 01 համարանիշի և Lexus մակնիշի 19 ԼՕ 275 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը կողաշրջվել է և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևաքնով զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայակն գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Լևոն Բադալյանն ու Արամ Դադոյանը, սակայն, քանի որ վթարը Կոտայքի մարզի վարչական տարածքում է տեղի ունեցել, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ, որտեղից էլ ժամանելու են ՃՈ աշխատակիցները: Գ. Շամշյանի տեղեկություններով` Hyundai Elantra-ն հաշվառված է Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի հաշվեկշռում և սպասարկում է դատարանի նախագահին: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում էր գտնվում նաև նշված դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը: Ըստ տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Lexus-ի վարորդ Գրիգոր Տալյանը ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների` տեղի եկեղեցու հովիվ Տեր Կյուրեղն է, հարվածել է Hyundai-ին, որից հետո դուրս գալով կողաշրջված ավտոմեքենայից` ասել է, որ ուշանում է պատարագից:
մանրամասն՝ shamshyan.com-ում:
