ՀԱՊԿ երկրները զինված կազմավորումների փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել. Սերժ Սարգսյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները զինված կազմավորումների փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դուշանբեում ՀԱՊԿ պետությունների գագաթաժողովի արդյունքների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Զինվորական և այլ կազմավորումների ու շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել»,- նշել է ՀՀ Նախագահը։
Դուշանբեում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։
Մինչ առաջնորդների հանդիպումը, կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարերի կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։
