Սնղչին ոտքը տրորել է, երեխան ընկել է կոմայի մեջ. Էջմիածնում 13-ամյա աղջկա մահվան դեպքի մանրամասները
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Էջմիածնում: Սեպտեմբերի 10-ին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ` 13-ամյա Լիանա Ասատրյանը` մահացած:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեխայի ընտանիքը մեկ տարի է, ինչ Երևանից տեղափոխվել է Վաղարշապատ: Մեր տեղեկություններով՝ աղջիկը տառապել է շաքարային դիաբետով և հաշվառված է եղել Վաղարշապատի պոլիկլինիկայում:
Yerkir.am-ի հետ զրույցում պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը պատմեց, որ երեխան հաշվառված է եղել Երևանի քաղաքային էնդոկրին դիսպանսերում և միայն այս տարվա ապրիլից է իրենց մոտ հաշվառվել:
«Երեխան մեզ մոտ հսկողության տակ է եղել, մի քանի անգամ եկել են` մեր էնդոկրինոլոգն էլ է նայել: Դեպքից մեկ օր առաջ մայրը դիմել էր պոլիկլինիկա. հայտնեց, որ երեխայի ոտքն այտուցված է, ցավում է: Տրավմատոլոգն է նայել. գրառումն անկետայի մեջ է: Հիվանդանոցի ուղեգիր է տվել: Բժիշկը խորհուրդ է տվել երեխային անպայման ստացիոնար բուժման ուղարկել: Մայրն ուղեգիրը վերցրել է, բայց չի տարել հիվանդանոց, այլ տարել է սնղչու մոտ: Սնղչին 2 ժամ տրորել է, մերսել: Նախնական տվյալներով` տրոմբ է եղել, դրանից երեխան կոմայի մեջ է ընկել: Մայրը մտածել է` երեխայի շաքարն է բարձրացել, ինսուլին է սրսկել (միշտ ինքն է սրսկումներն արել), հետո մեքենայով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է»,- պատմեց Գասպարյանը:
Մանրամասները՝yerkir.am-ում
