Շամշադինի զինկոմ Դերենիկ Պապյանը այն եզակիներից էր, ով ամենաթեժ իրավիճակներում ինքն առաջնահերթ իր անձն էր վտանգում...
Հայտնի է, որ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղում սպանվել է է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանը:
Իսկ զինկոմին սպանողը 41-ամյա Արթուր Վանիկի Մկրտչյանն է եղել, ով տարածված տեղեկատվության համաձայն կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել և սպանել էր Դերենիկ Անուշավանի Պապյանին:
Fnews-am-ին հասած տեղեկությունների համաձայն, այս պահին բազում զինվորականներ ,ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներ, փորձում են առավել մանրամասն պարզել տեղի ունեցած ողբերգության պատճառները: Իսկ թե ի՞նչն էր եղել բուն վեճի պատճառը, փորձեցինք կապ հաստատել Դերենիկ Պապյանի հարազատների ու նրա եղբոր` Ռոբերտ Պապյանի հետ,(ով ի դեպ նույնպես զինվորական է, եւ աշխատում է N զորամասում), սակայն նա այս պահին չկարողացավ խոսել, փոխանցեց միայն, որ ավելի ուշ ի վիճակի կլինի պատասխանել հարցերի: Մեզ միայն հաջողվեց ճշտել, որ Դերենիկ Պապյանը, 88 թթ-ից ի վեր զենքը ձեռքին պոստերում է եղել՝ պաշտպանելով հայրենիքի սահմանները, ու ինչպես նրանց շրջապատին մոտ կանգնած մարդիկ էին պատմում, Դերենիկ Պապյանը այն եզակիներից էր, ով ամենաթեժ իրավիճակներում ինքն առաջնահերթ իր անձն էր վտանգում. «Ու էսօր հիմա էդ հարգված սիրված ու ընդունված մարդը կատարվածի պատճառով հեռացավ մեր բոլորիս կյանքից: Նա իսկակական նվիրյալ էր ու արժանի զինվորական, իսկ այդպիսիք այսօր քիչ կան» -ցավով նշեցին նրան ճանաչողները:
Հավելենք որ Դերենիկ Պապյանը ամուսնացած էր.ուներ երկու զավակ, երկուսն էլ հասցրել են իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ:
Նոնա Ադամյան
