Շամշադինի Զինկոմի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Խաչատուրովը, եւ բարձրաստիճան այլ զինվորականներ
Վաղը՝սեպտեմբերի 21-ին, ժամը 13:00-ին, Մովսես Գյուղի Կուլտուրայի տանը տեղի կունենա ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանի հողարկավորությունը: Իսկ քիչ առաջ, Դերենիկ Պապյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ապաներ, մարտական ընկերներ, եւ այլոք:
Fnews.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Դերենիկ Պապյանի հողարկավությանը մասնակցելու համար ՌԴ-ից Հայաստան է ժամանել զինկոմին սպանողի՝ Արթուր Մկրտչյանի հարազատ եղբայր Սամվել Մկրտչյանը, ով մշտապես ջերմ ու բարեկամական հարաբերություններ է ունեցել Դերենիկ Պապյանի հետ: Գյուղում խոսում են,որ վերջինս խիստ դատապարտել է եղբոր անմարդկային արարքն ու ասել, որ նման անունով եղբայր այլեւս չունի:
Ի դեպ, գյուղում լուրեր են պտտվում, որ հանցագործ Արթուր Մկրտչյանը, երեկ ոստիկանությունում փորձել է դերասանություն անել, ասելով որ բաց թողեք ինձ գնամ, թե չէ Դերոն որ իմանա ինձ բռնել եք, Ձեզ համար լավ չի լինի: Գյուղում վարկածներ են պպտվում, որ մարդասպանը ոչ ադեկվատ վարքագիծ է փորձում դրսեւորել, հավանաբար հույս փայփայելով, որ այդկերպ կարող է մեղմացնել իր արարքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, Տավուշի մարզի Մովսես գյուղում սպանվել է է ՀՀ ՊՆ Տավուշի մարզի Շամշադինի զինկոմ, 49-ամյա Դերենիկ Անուշավանի Պապյանը: Վերջինս մահացել է պարանոցի շրջանում ստցած հրազենային վնասվածքից:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել զինկոմի նախկին տեղակալ Արթուր Մկրտչյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն):
Տաթեւիկ Աբրահամյան
