1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Անքուն գիշերներ, մահափորձներ, ծանր հանցագործությունների բացահայտումներ. Հակոբ Ղարախանյանը՝ քննիչի ծանր աշխատանքի մասին

Շաբաթներով տուն չգնալ, աշխատել վտանգավոր բանդաների հետ, հայտվել զենքի նշանառության հետ. 1990-ականներին քննիչի ծանր աշխատանքի մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է քննիչի բազմամյա փորձ ունեցող իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանը: Քննիչի իր կարիերան սկսել է բուհն ավարտելուց հետո և արագ առաջխաղացում է ունեցել՝ հասնելով մինչև ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Հատուկ կարևորագույն գործերով (ՀԿԳ) քննիչի պաշտոնին: Նախաքննություն է իրականացրել հանրապետությունում այդ ժամանակահատվածում արձանագրված գրեթե բոլոր բարդ ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով, ղեկավարել այդ գործերով ստեղծված քննչական խմբերը։

Իրավաբան.net-ը սկսում է հարցազրույցների նոր շարք` «Քննիչներ» խորագրով:

Մեր զրույցներից մեկի ժամանակ Դուք ասում էիք, որ քրեական գործերով ամենակարևոր գործը հենց քննիչին է, քանի որ նա կառուցում է շենքը, իսկ մյուսները միայն ուղղումներ են անում: Դուք հետագայում նաև դատախազական համակարգում եք աշխատել, այժմ էլ փաստաբանական գրասենյակում եք աշխատում, շարունակու՞մ եք այդպես կարծել:

 -Մոռանու՞մ եք, որ քննիչից եմ սկսել: Քննիչը ապրելակերպ է, կենցաղավարության ձև է: Բնականաբար, չես կարող հրաժարվել այդ ապրելակերխպից՝ անկախ նրանից, թե որ համակարգում կաշխատես: Ես, իհարկե, շարունակում եմ մնալ այդ կարծիքին:

Մարդիկ բաժանվում են երկու տեսակի՝  մի փոքր մասն արարում է, իսկ մյուս մասը՝ սպառում են այդ արարվածը: Իսկ եթե այդ անալոգիան անենք իրավապահ մարմինների դեպքում, ապա քննության ընթացքում արարողը, ստեղծողը քննիչն է, նա ստեղծում է այն պլատֆորմը, որի վրա հետագայում կայանալու է արդարադատությունը: Եվ քննություն կատարելու ժամանակ նա հետազոտող է: Ես իմ գրքում ներկայացրել եմ իդեալական քննիչի առանձնահատկությունները. առաջին հերթին՝ բազմակողմանի զարգացած մարդ լինել, տիրապետել իրավունքի բոլոր ճյուղերին, չդադարել մարդ լինել: Տրամաբանելու և վերլուծելու ունակությունը պետք է շատ շեշտված լինի քննիչների մոտ: Առանց այդ ունակության քննիչը քննիչի թեկնածու է, բայց ոչ քննիչ: Դա կարևոր ատրիբուդ է, ոչ պակաս կարևոր, քան օրենսդրության իմացությունը:

-Շատերը քննիչին պատկերացնում են Շերլոկ Հոլսմի կերպարով:  

-Բնականաբար, շատ մարդիկ են ոգեշնչվել այդ կերպարով և քննիչ դարձել:

-Նաև Դու՞ք:

-Ինչու՝ չէ, բայց ոչ միայն: Ես մեծացել եմ իրավաբանների միջավայրում, հայրս վաստակավոր իրավաբան, իրավական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գեղամ Ղարխանյանն է: Դեռևս դպրոցական տարիներին եմ որոշել քննիչ դառնալ: Ավելի կոնկրետ կարող եմ ասել՝ չորրորդ դասարանում, երբ մեր տանը տեսա և յուրովի ընթերցեցի Քրեական օրենսգիրքը:

Բուհն ավարտելուց անմիջապես հետո նշանակվել եմ որպես քննիչ՝ Մաշտոցի շրջանի դատախազությունում, հետո կարճ ժամանակում առաջընթաց եմ ունեցել, որն ուղղակիորեն կապվում է աշխատասիրության հետ:  Եղել եմ Արաբկիրի դատախազությունում ավագ քննիչ, հետո Երևան քաղաքի դատախազությունում՝ ՀԿԳ քննիչ, իսկ հետո ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ:

Սա քննչական կարիերայի բուրգի ամենավերին հատվածն է: Դա լուրջ ինստիտուտ ու լուրջ դարբնոց էր, այստեղ աշխատում էին նվիրյալները: Գոնե այս ոլորտում փորձի փոխանակումը ավելի կարևոր նշանակություն ունի, քան գիտելիքները: Երբ 20-25 տարեկանը գնում է աշխատանքի, ապա նրա կողքին պետք է լինի 40-50 տարեկան փորձառու մասնագետը, թեկուզև տեսական գիտելիքներով մի քիչ կզիջի այդ երիտասարդին, որովհետև նա նոր է ուսանողական նստարանից եկել: Բայց ավագ սերնդի քննիչի փորձն ու պրակտիկան օգնել է նրան շատ արագ կայանալ:

-Գիտեք, հատկապես վերջին շրջանում խոսվում է, որ քննիչները մեղադրական հակումով են քննություն կատարում ու դա գալիս է նաև ավագ սերնդից:  

-Ոչ, համաձայն չեմ: Նրանք անահատներ են՝ կայացած չկայացած, փորձառու կամ ոչ, սկսնակ կամ շատ պրոֆեսիոնալ: Եվ ինչպես բնության մեջ չկա կատեգորիկ բան, այստեղ էլ չկա:

Ինձ համար անընդունելի է այն օրենսդրական կարգավորումը, համաձայն որի, քննիչը համարվում է մեղադրանքի կողմ: Քննիչը որևէ կողմում հանդես գալ չի կարող, քննիչը պետք է լինի ինքնուրույն, պետք է հետազոտի, պարզի իրականությունը: Որոշ տեսաբաններ նույնիսկ օգտագործում են «փոքր դատավոր» տերմինը քննիչի համար, այսինքն ՝ քննիչը նախաքննության ժամանակ անում է այն, ինչն անում է դատավորը դատավարության ժամանակ: Այսինքն՝ չպետք է կաշկանդված լինի որևէ կողմի դիրքորոշումներով, պետք է օբյեկտիվորեն լսի բոլոր կողմերին և գա օբյեկտիվ եզրահանգման՝ նախաքննության փուլում, և ստեղծի այն դաշտը, որի վրա պետք է կայանա արդարադատությունը:

մանրամասն՝ այստեղ: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan