Երկրի բարձրաստիճան ղեկավարությունն այցելել է Եռաբլուր, իսկ ՀՀ քաղաքացիները բողոքի երթ կանցկացնեն դեպի ՀՀԿ գրասենյակ
Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը Անկախության տոնի առթիվ այսօր բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Եռաբլուր են այցելել Հայաստանի ՊՆ Սեյրան Օհանյանը եւ ԼՂՀ ՊՆ Լեւոն Մնացականյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը եւ այլոք:
Իսկ ՀՀ մի խումբ քաղաքացիներ այսօր պատրաստվում են բողոքի երթ անցկացնել դեպի ՀՀԿ գրասենյակ: Երթի կազմակերպիչը «Հայազն» կուսակցությունն է: Բողոքի երթը կմեկնարկի 13:00-ին Մատենադարանի մոտից:
