Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ Մալաթիայում ուղղաթիռի կայանը հիվանդների համար է, ոչ թե երկրից փախչելու (Տեսանյութ)
Անկախության տոնին Եռաբլուր էր այցելել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ճի՞շտ է, որ Մալաթիա բուժկենտրոնի տանիքին ուղղաթիռի կայանատեղի եք պատրաստում: Նա պատասխանեց՝ «Այո, ավարիաներ ա լինում, շտապ դեպքեր ա լինում, բա ոնց»: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչների՞ն է պետք է ուղղաթիռի կայանատեղին: Պատգամավորը բացատրեց. «Ազիզ ջան, ասենք թե Գորիսում մի հատ ավարիա եղավ, մի բան եղավ շտապ, ո՞նց են անելու: Դա աշխարհում ընդունված ա, լիքը տեղեր կան, չէ՞, որ գործում ա»: Իսկ թե ինչու են այն կառուցել հենց Մալաթիա հիվանդանոցի տանիքին՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա ես էդ հարցին ո՞նց պատասխանեմ: Հիվանդանոցում որ ուզենան մարդուն փրկեն, շտապ բան լինի, դրա համար է»: Մեր դիտարկմանը, որ փաստորեն այդ ուղղաթիռը հիվանդներին ծառայելու համար է, ոչ թե երկրից, ասենք, շտապ փախչելու՝ Սամվել Ալեքսանյանը ծիծաղեց. «Չէ՜ հիվանդների համար ա պետք էտի»:
մանրամասն՝ այստեղ:
