Մոնիտորները, շտատիվները կոտրել է, հարձակվել մյուս հիվանդների վրա. մանրամասներ «Արմենիա» ԲԿ–ի միջադեպից
Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 21-ին բժիշկների եւ ոստիկանի վրա հարձակված հիվանդը՝ Դանիել Թովմասյանը, ոչինչ չի հիշում դեպքի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԲԿ փոխտնօրեն Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Թովմասյանը հիվանդանոց է ընդունվել անգիտակից վիճակում:
«Իրեն անմիջապես տեղափոխել ենք Վերակենդանացման բաժանմունք, միացրել ապարատյին շնչառության, անհրաժեշտ ներարկումներն արել: Այնուհետեւ որոշ ժամանակ անց, երբ ուշքի է եկել, ագրեսիվ է դարձել: Մոնիտորներն է գցել, կոտրել, շտատիվները կոտրել է եւ որպես թուր օգտագործելով՝ հարձակվել է մյուս հիվանդների վրա: Բուժաշխատողները փորձել են նրան կարգի հրավիրել, նրանց նույնպես վնասել է»,- պատմեց Արմեն Գրիգորյանը:
Մանրամասները՝news.am-ում
