Հոսպիտալի բուժաձնակազմը քունուդադար չունի, ամեն ինչ անում են տղաների կյանքը փրկելու ու նրանց առողջացնելու համար
ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ենք: Գնացել ենք տեսակցելու սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից հայկական ստորաբաժանումների հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին: Արկադի Մուրադյանն ու Արման Ստեփանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էին վնասվածքաբանության բաժանմունք: Մյուսների վիճակը հնարավոր էր եղել կայունացնել: Նույնիսկ կարողացան հարցերի պատասխանել: Մեր տղաները պինդ են, կդիմանան: Հոսպիտալի բուժաձնակազմը քունուդադար չունի, ամեն ինչ անում են տղաների կյանքը փրկելու ու նրանց առողջացնելու համար: Ծնողները նույնպես զարմանալիորեն պինդ ու սառնասիրտ էին, ասում էին՝ մեր տղաները ողջ են, կարևորը դա է: Ամեն ինչ լավ կլինի...
