ՀԱՊԿ. Հայաստանի ԶՈւ-ն ի վիճակի է համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղում իրականացվող սադրանքներին
Հայաստանի Զինված ուժերն ու ազգային անվտանգության համակարգն ի վիճակի են համարժեք պատասխան տալ Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող սադրանքներին։ Այս մասին սեպտեմբերի 30-ին՝ ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Պատասխանելով ՀԱՊԿ համապատասխան արձագանքի բացակայության մասին հարցին՝ Սեմերկովը նշեց, որ հավաքական ուժերը գործի դնելու հետ կապված յուրաքանչյուր գործողության համար պետք է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը։ Իսկ այն, որ արձագանք չի եղել, Սեմերիկովի կարծիքով, հնարավոր է այն պատճառով է, որ դեռ այդքան էլ երկար ժամանակ չի անցել։
