Աշոտ Աղաբաբյանը՝ Նորադուզցի Ալիկի ծննդյան արարողությանը մասնակցելու եւ իշխանություն-քրեական աշխարհ կապերի մասին.VIDEO
Համացանցում դեռ շարունակվում են ակտիվ քննարկումները՝ Նորադուզցի Ալիկի ծննդյան արարողությանը մասնակցած անձանց ով լինելու շուրջ: Հիշեցնենք, որ վերոնշյալ արարողությանը մասնակցել են ոչ միայն քրեական աշխարհի ներկայացուցիչներ՝ ըստ Յութուբում հատուկ մոտիվացիայով ներկայացված տեսանյութի, այլ նաեւ այդ նույն տեսանյութում ակնհայտ է, որ Ալիկ Նորադուզցիի ծննդյան արարողությանը «ներկա են ստացել» ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի՝Արգամ Աբրահամյանը եւ Արգամիչի «աջ ձեռք»՝ Բագրատունի Բարսեղյանը: Ի դեպ, լուրեր են շրջանառվում այն մասին, որ բացի սույն անձանցից Ալիկի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ որոշ քաղաքական դեմքեր, որոնց մեջ է եղել նաեւ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝Բուռնաշը:
Եղե՞լ է իրականում ԱԺ պատգամավորը Ալիկ Նորադուզցիի ծնդդյան արարողությանը թե ոչ, եւ թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ քրեական հեղինակության ծննդյան արարողությանը մասնակցում են նաեւ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հարազատներն ու նրանց «վստահված անձինք», Fnews.am-ը փորձեց այս եւ այլ հարցերի պատասխանները ստանալ Աշոտ Աղաբաբյանից, ով մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ Նորադուզցի Ալիկի հետ ունի ջերմ հարաբերություններ, եւ որ անցյալ տարի իրականում մասնակցել է նրա ծննդյան արարողությանը:
Պատգամավորի ուշագրավ եւ ամբողջական պատաասխանը՝ այս եւ այլ հարցերի շուրջ, առաջարկվող տեսանյութում:
