Արտակարգ դեպք Երևանում. 16 հարկանի կիսակառույց շինության ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ Ամիրյան փողոցում գտնվող կիսակառույց շենքի ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է կա վիրավոր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Բյուզանդի փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող 16 հարկանի կիսակառույց շինության ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել: Վերելակում է գտվել 54-ամյա Հրաչ Դալմաթյանը, ով մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հիվանդանոցից հայտնել են, որ տուժածը գտնվում է ծանր վիճակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շինարարությունը իրականացնում է «Ռաֆ Ստեփ Շին» ՍՊԸ-ն, իսկ թե ինչն է եղել վերելակի ընկնելու պատճառը պարզ կլինի փորձաքննություննից հետո:
