«Չկա ըտենց բան, լրագրողներդ եք սաղ մուտիլովկան անում, սաղին խառնում եք իրար, ես, որպես աստղ, իմ համար խելոք ապրում եմ»
Դա Ձեր համանման առաջի՞ն պարգեւն էր, հարցրինք հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի «մեդալակիր», մեկընդմիշտ աստղ Սամվել Ալեքսանյանին: «Ես էլի լիքը պարգեւներ եմ ստացել, բայց էդ ամենալավ պարգեւն էր»: Ռոբերտ Քոչարյանը, որպես աստղի, Ձեզ չի՞ պարգեւատրել: «Չէ՛»: Բայց ինչի՞ համար եք ստացել այս մի պարգեւը. էն Արմենչիկի միսը կերան, քարը քարին չթողեցին, իսկ Ձեր պարգեւի մասին` «ի տիշինա՜». ա՞ստղ եք դրա համար: «Հա, բայց ինչի՞ քննադատեին. ես լավ բանից բացի վատ բան անո՞ւմ եմ»: Դե, ասում են, էդ պարգեւը նրա՜ համար էր, որ հանրաքվեին լա՜վ ծառայեք, որ ընտրություններին լա՜վ «լսեք» հրահանգները, որ իշխանություններին լա՜վ «տեսնեք»: «Չկա ըտենց բան, լրագրողներդ եք սաղ մուտիլովկան անում, սաղին խառնում եք իրար, ես, որպես աստղ, իմ համար խելոք ապրում եմ»:
