Պուտին.Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից մոտ 7 հազար մարդ կռվում են «Իսլամական պետության» խմբավորման շարքերում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից մոտ 7.000 մարդ է կռվում «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: Այս մասին Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է gazeta.ru-ն:
Պուտինը նաև նշել է, որ չի կարելի թույլ տալ նրանց վերադարձը հայրենիք:
«Ցանկանում եմ ընդգծել միջազգային ահաբեկչությանը հակազդելու հարցում մեր համագործակցության կարևորությունը։ Տարբեր գնահատականներով՝ ԻՊ-ի շարքերում կռվում են Ռուսաստանից և ԱՊՀ այլ երկրներից 5-7 հազար մարդ: Եվ մենք, իհարկե, չենք կարող թույլ տալ, որ Սիրիայում ձեռք բերած փորձը հետագայում կիրառեն մեզ մոտ՝ տանը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։
