Նախիջևանի հիմնախնդիրը․ ի՞նչ կարող ենք անել մենք՝ Նախիջևանի կողմից վտանգը չեզոքացնելու համար.VIDEO
Վերջին երկու տարում, շփման գծում շատ բաներ փոխվեցին ու ներկայումս սովորական են թվում բաներ, որոնք անհնար էին թվում դեռ 5-10 տարի առաջ․ դիվերսիոն հետախուզական խմբեր, հրետանու կիրառություն՝ այդ թվում նաև խաղաղ բնակավայրերի վրա, տեխնիկայի մոտեցում առաջին գծին և այլն։Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարում Ադրբեջանը հետևողականորեն կոտրում է տաբուներ, որոնք գործում էին զինադադարի կնքումից ի վեր ու այսօր, շատ քիչ տաբուներ են մնացել, որոնք Ադրբեջանը չի կոտրել։
Նման տաբուներից ամենակարևորը թերևս Նախիջևանի ուղղությամբ ակտիվություն ցուցաբերել են։ Բանն այն է, որ Նախիջևանի ուղղությունը մեզ համար ամենավտանգավորն ու խնդրահարույցն է, որովհետև այն ոչ միայն մոտ էլ Երևանին, այն խիստ մոտ է ռազմավարական նշանակություն ունեցող Արարատի մայրուղուն, որը ցանկացած պարագայում Արցախը Հայաստանի հետ կապող հիմնական զարկերակն է։
Պատերազմի ժամանակ, մենք Նախիջևանը գրավելու փորձ արեցինք, ինչը քիչ էր մնում վերաճեր 3-րդ համաշխարհայինի, որովհետև ի պատասխան Թուրքիան սկսեցի իր բանակը կենտրոնացնել մեր սահմանի մոտ, ինչը առաջացրեց Իրանի սուր աարձագանքը (պարսիկներն էլ իրենց զորքերը սկսեցին կենտրոնացնել սահմանի մոտ՝ պատրաստվելով հակազդել Թուրքիայի հնարավոր ներխուժմանը) և իհարկե Ռուսատանը, որն ի դեմս ՊՆ Գրաչովի, հայտարարեց, որ ցանկացած ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կդիտարկվի որպես ագրեսսիա՝ Ռուսաստանի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր հհետևանքներով։
Այն ժամանակ խոշոր ռեգիոնալ կոնֆլիկտից խուսափել հնարավոր եղավ միայն փոխզիջումով․ Թուրքիան դարձավ Նախիջևանի ինքնավար հանրապետության անվտանգության երաշխավորը, իսկ Ռուսաստանը՝ Հայաստանի հանրապետության։ Հայկական կողմը հրաժարվեց Նախիջևան զորք մտցնելու պլաններից, ադրբեջանական կողն էլ հրաժարվեց Նախիջևանի տարածքից ռազմական գործողություններ իրականացնելուց։
Հիմա մենք չունենք ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանը այս տաբուն էլ չի խախտի՝ հատկապես, եթե պատերազմը էսկալացվի լայնամասշտաբ բախումների աստիճան։ Հենց սրա համար էլ մերոնք հենց այս ուղղությամբ վերջին շրջանում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք դիրքեր են գրավել, որոնք առավելապես գերիշխող բարձրունքների գագաթին են։ Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատե, քանի որ ինչպես տեսնում եք տեսանյութից, դրանք երոնցից գրավելու համար Ադրբեջանը չի կարողանա տեխնիկա կիրառել, որովհետև ցանկացած տեխնիկա պաևրազպես չի բարձրանա նման ժայռի վրա, օդային դեսանտը ևս բացառվում է, որովհետև այս հատվածը գտնվում է մեր ՀՕՊ համակարգի ամենահզոր օղակի խոցման տիրույթում։ Մնում է ստորոտից գրավելու տարբերակը, բայց ինչպես տեսնում եք, բավական քանկությամբ զինամթերք ունենալու դեպքում, անգամ փոքր ստորաբաժանումը կարող է հանգիստ դիմակայել հակառակորդի գումարտակի հարձակմանը։
Սակայն ամենակարևոր գործառույթը դա չէ՝ նման բարձրադիր դիրքեր ունենալու։ Ամենակարևորն այն է, որ սրանք իդեալական դիտակետեր են՝ հրետանու հետախույզների համար, ու այստեղից հանգիստ կարելի է տեղորոշել հակառակորդի տեղաշարժերը, ինչպես նաև դրա հրետանում մեծ մասի գործողությունները, ինչև միանգամից հեշտ թիրախ կդարձնի դրանց մեր հրթիռա-հրետնային զորքերի համար։ Կարելի է ասել, որ այսօրվա դրությամբ, եթե մի կողմ դնենք հայ-ռուսական ռազմական պայմանագիրը՝ որպես զուտ քաղաքական փաստաթուղթ (մարդ ես, ռուսները չեն կատարում իրենց պարտականությունները, կամ էլ այլ ֆորս մաժորային իրավիճակ), ապա այսպիսի դիրքերի ու նոր պաշտպանական համակարգի առկայութունը դառնում է մեր անվտանգության հիմնական իրական երաշխիքը։
