24-ամյա երիտասարդը փորձում էր Կիևյան կամրջից իրեն ցած նետել. նրան փրկել են մի քանի երիտասարդ տղաներ
shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 -5 երիտասարդ տղաներ Կիևյան կամրջի վրա կարողացել են կանխել երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը: Երիտասարդները կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ մի տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Բարեբախտաբար, երիտասարդ տղաները կարողացել են ճիշտ կողմնորոշվել և ինքնասպանության փորձ կատարող տղային մեծ դժվարությամբ հետ են բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ինչից հետո ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Երիտասարդ տղան ծայրահեղ այդ քային էր դիմել, քանի որ բողոքում էր ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Վահանից:
Նա անընդհատ ասում էր, որ Վահանն է պատճառը, որ ստիպված դիմում եմ այս քայլին: Գ. Շամշյանի տեղեկություններով` այդ երիտասարդը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի 17 փողոցի բնակիչ, 24-ամյա Էդգար Մարտիրոսյանն է, ով այս պահին գտնվում է ոստիկանությունում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:
