Տեսախցիկների առաջ Վարդան Մամիկոնյան և այլ հերոսներ ձևանալու ժամանակներն անցել են.Հովհաննես Սահակյան
Ազգային ժողովում «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով, ԱԺ-ում հնչած ելույթներին ասաց, որ նախընտրական կրքերը սկսում են իրենց մեկնարկը տալ:
Նա նշեց, որ ամբողջ խնդիրը կրկնակի քվեարկությունը բացառելու մեջ է և ճիշտ չհամարեց 182 391 նույնականացման քարտ ունեցող անձանց մեղադրել պոտենցիալ ընտրակեղծիքների մեջ:
«Տեսախցիկների առաջ Վարդան Մամիկոնյան և այլ հերոսներ ձևանալու ժամանակներն անցել են»,-նկատեց ՀՀԿ պատգամավորը:
