Photo/Video. Չորս տարի առաջ Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ
Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ուղիղ չորս տարի առաջ ՀՀ Նախագահի հրամանագրով Վլադիմիր Գասպարյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ. նոր ժամանակների ու մարտահրավերների առջև՝ իրավապահ կառույցը արմատական բարեփոխումների կարիք ուներ:
Եվ Գործը Հավատից էր սկսվելու՝ ոստիկանության դերակատարության ու ոստիկանի առաքելության հավատի ամրապնդումից:
Շատ բան է արվել նոր ոստիկանության ձևավորման քառամյա ճանապարհին:
Մեր տարածքը չափազանց փոքր է նույնիսկ բարեփոխման ուղղությունների թվարկման համար՝ ոստիկանության կառուցվածքային ու կադրային փոփոխություններ, օրենսդրական դաշտի և միջազգային գործընկերության բարեփոխում, արմատական վերափոխումներ մասնագետների պատրաստման և տեխնիկական վերազինման ասպարեզում, հանրային վստահության ամրապնդմանն ու քաղաքացու հետ համատեղ աշխատանքին ուղղված ծրագրերի իրականացում, նոր ստորաբաժանումներ, նոր համակարգեր, նոր համազգեստ…
Իրոք՝ չթվարկենք, պարզապես դիտենք տեսանյութը, որը նույնպես արվածի մի մասն է ընդգրկում, մանրամասները թողնելով հանրության անաչառ գնահատմանը, իսկ ամբողջը՝ մեր ժամանակների ապագա ուսումնասիրողների արժևորմանը»:


