Ամուսինների դիերի հայտնաբերման փաստով հանգամանքները պարզվում են, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ (Լուսանկարներ)
Նախօրեին Երևանի Հասրաթյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու դիեր:
«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզում են:
Նշանակվել են դիերի դատաբժշկական փորձաքննություններ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված բնակարանում հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1925 թ. ծնված Մ. Է.-ի, իսկ նկուղում՝ Ս. Մ.-ի դիերը:
Ըստ որոշ տեղեկությունների՝ մահացածներն ամուսիններ են:
pastinfo.am
