Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Hyundai -ն ու ВАЗ 21124-ը. կա 2 անչափահաս զոհ, 4 վիրավոր
Նոյեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ծակքար-Թազա գյուղ ավտոճանապարհին բախվել են Ծակքար գյուղի բնակիչ, 16-ամյա Կարեն Դավթայնի վարած Hyundai մակնիշի 15 ԼՕ 371 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովասար գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Գևորգյանի վարած ВАЗ 21 124 մակնիշի 34 ՕR 724 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Կ. Դավթյանը , նրա ուղևոր` համագյուղացի 17-ամյա Արամ Գրիգորյանը տեղում մահացել են, իսկ նրա ուղևոր, համագյուղացի 17-ամյա Գագիկ Մանուկյանը, ВАЗ 21124-ի վարորդ Գ. Գևորգյանն ու նրա ուղևոր, Ծովասար գյուղի բնակիչ, 25-ամյա Անդոկ Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի և հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորոթյամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննչները` մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ:
մանրամասները՝shamshyan.com-ում:
