Առեղծվածային դեպք Երևանում. տանիքում երկաթյա ծածկի վրա հայտնաբերվել է 60-ամյա տղամարդու դի. մահվան հանգամանքները ճշտվում են
Նոյեմբերի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի Հասրաթյան փողոցի թիվ 29/3 հասցեի երկաթե թիթեղներով պատված տանիքում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը` Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ` 1 մարտական հաշվարկով: Փրկարարաներն ու ոստիկանները թիթեղյա տանիքի վրա հայտնաբերել են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 60-ամյա Շամո Աստվածատրյանի դին: Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Լևոնյանն ու քննիչ Խորեն Բալասանյանը: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Լ. Լևոնյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Արդեն 2 ժամ է` մեծն դատաբժիշկը չի բերեհաճում ժամանել, ինչի պատճառով էլ մի քանի կառույցների աշխատակիցներ պարապուրդի են մատնվել և սպասում են, թե երբ կժամանի դատաբժիշկը:
մանրամասները՝ shamshyan.com-ում:
