Երևանում տղամարդն իր փաստացի կնոջ 10-ամյա տղային դարձրել է մուրացիկ, 13-ամյա աղջկա հետ էլ կատարել է անառակաբարո գործողություններ
Ընդհանուր իրավասության դատարանում քննվում է 37-ամյա տղամարդու գործը, ով մեղադրվում է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ անչափահաս երեխաների նկատմամբ կատարած հանցավոր արարքների համար:
Ըստ մեղադրանքի՝ Վ. Ս.-ն, օգտագործելով մոր հետ իր մոտ ապրող, 2003 թվականին ծնված տղայի նկատմամբ ունեցած իր վերահսկող դիրքը, հեղինակությունը, 2013 թվականի նոյեմբերից մինչև 2014 թվականի գարունն ընկած ժամանակահատվածում նրան ստիպել է իրենց քաղաքում զբաղվել մուրացկանությամբ, ապա տղայից ստացել ու անձնական կարիքների համար ծախսել է նրա հավաքած ամբողջ գումարները:
Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 հոդվածի 1-ին մասով:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վ. Ս.-ն իր հետ ապրող կնոջ անչափահաս՝ 2000 թվականի դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013 թվականի օգոստոսից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ «անպարկեշտ ձևով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է կուրծքն ու սեռական օրգանը» և այլն: Այս դրվագով Վ. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով:
մանրամասները՝1-in.am-ում:
