Քաղաքացու պնդմամբ` «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ում իրեն պատշաճ բժշկական ծառայություն չի մատուցվել
Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց քաղաքացի Հայրապետ Բաբայանի հայցն ընդդեմ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործով դատաքննությունը:
Մասնավորապես, հայցվորը՝ Հայրապետ Բաբայանը, պատասխանողից՝ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ից, պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել պատասխանողին վճարած 450 000 ՀՀ դրամ գումարը և 4058 եվրո:
Հայցապահանջի հիմքում դրվել է այն, որ տվյալ ԲԿ-ի վիրաբույժ Արմեն Հարությունյանը հայցվորին պատշաճ բժշկական ծառայություն չի մատուցել, և հայցվորը ստիպված է եղել դիմել այլ բժշկական կազմակերպություն` վճարելով լրացուցիչ գումարներ, կրել է գույքային վնաս:
Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի կեսերին Հայրապետ Բաբայանը, գանգատվելով որովայնի սուր ցավերից, դիմել է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ», որտեղ նրան վիրահատել են՝ հեռացնելով լեղապարկը և դրանում առկա քարերը:
Հիվանդն առողջացած դուրս է գրվել: Վիրահատությունից 2 ամիս անց` Գերմանիա մեկնումից 3 օր առաջ, բժիշկ Արմեն Հարությունյանը հեռացրել է վիրահատությունից հետո տեղադրված դրենաժը` nn8an ասելով, որ ամեն ինչ նորմալ է, սակայն Գերմանիա հասնելու հաջորդ օրը նրա մոտ սկսվել են ցավեր և նորից վիրահատվել է, այս անգամ Հայրապետ Բաբայանի լեղածորանից հեռացվել է քարեր, ինչի համար նա վճարել է 4085 եվրո:
Կողմերը հաշտության եզրեր չեն տեսնում, ավելին` պատասխանող կողմը՝ ի դեմս բժիշկ Արմեն Հարությունյանի, գտնում է, որ ինքը և իր թիմն աշխատանքը շատ լավ են կատարել և որ հիվանդն առողջացած դուրս է գրվել` առանց ցավերի:
Պատասխանողը կասկածի տակ դրեց Գերմանիայում կատարված վիրահատության մասին հայցվորի պնդումներն ու ներկայացրած փաստաթղթերը, աբսուրդ որակելով դրանք` նա հավելեց` չգիտի, թե Գերմանիայում ինչ են արել, բայց քարեր չեն հեռացրել, քանի որ այդքան կարճ ժամանակահատվածում հայցվորի մոտ քարեր չէին կարող առաջանալ:
Ավելին, ըստ պատասխանողի, հայցվորի վիրահատությունից հետո, երբ նա դեռ գտնվել է վիրահատական սեղանին, կատարվել է սոնոգրաֆիա և այլ քարեր չեն հայտնաբերվել:
մանրամասն՝pastinfo.am-ում
