Առեղծվածային ու ողբերգական դեպք` Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է Ռազմական ոստիկանության աշխատակցի 17-ամյա տղայի դին
Երեկ` նոյեմբերի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ:
մանրամասն՝shamshyan.com-ում
