Ամբողջ մարմինը մոխրացել էր, ուրիշ բան չեմ ուզում մտածել.Նոր մանրամասներ Մխչյանի հրդեհից մահացածի մասին
«Արթուրը իր համար միայնակ ապրող ծերունի էր, դեռ չգիտենք ինչն է պատճառը, որ հրդեհ է բտռնկվել բայց գյուղում տարբեր բաներ են խոսում: Ըստ երևույթին ուզեցել է տունը տաքացնել ու անզգուշության հետևանքով նման բան է եղել»,-այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը:
Ավելի վաղ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին ժամը 08.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի տներից մեկում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սեւակի փողոցի թիվ 20 տանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 54-ամյա Ա. Գ.-ի այրվածքներով դին տանից դուրս է բերվել տեղի ուժերով: գյուղապետն ասում է, որ երկու երեխա ունի, բայց միայնակ էր ապրում: «Երկար ժամանակ էր իր համար մենակ ապրում, վերջին շրջանում ինքնամփոփ էր հարևանների ասելով դարձել: Ամբողջ մարմինը մոխրացել էր, ուրիշ բան չեմ ուզում մտածել, հաստատ կյանքին վերջ տալու ցանկություն չի ունեցել»,-ասաց գյուղպաետը: Նա տեղեկացրեց, որ Արթուրը հողագործությամբ էր զբաղվում:
Աննա Մաթեւոսյան
