Առեղծվածային ու ողբերգական դեպք Երևանում. ըստ հարևանների պատմածի` բժիշկների ուշացման պատճառով 34-ամյա տղամարդը ավտոտնակում մահացել է
Այսօր` նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուրնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին` կիսաթույլ վիճակում: Բնակիչները ֆոտոլրագրողին ասում էին, որ իրենք անմիջապես ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն, սակայն բժիշկները ուշացել են, ովքեր ժամանելով նշված վայր` փորձում էին օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, սակայն, ցավոք, նա մահացավ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` հատկապես կարևորագուն գործերով քննիչ Արման Աբրահամյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
մանրամասն՝shamshyan.com-ում:
