Փարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց` միջազգային հանրությունը միասնակամ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Փարիզի ահաբեկչությանն աշխարհի տված արձագանքը վկայեց, որ ողջ միջազգային հանրությունը միասնակամ է` մոբիլիզացնելու ուժերն այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում: Այս մասին նշեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում:
«Ֆրանսիայի նախագահը վճռական է պայքարելու այդ սահմռկեցուցիչ, տմարդի արարքի դեմ: Դատելով ցավակցական գրերից, որ ստանում ենք ողջ աշխարհից, հետևությունն այն է, որ բոլորը վճռական են միավորվելու, մոբիլիզացնելու բոլոր ուժերը` այս սահմռկեցուցիչ արարքի դեմ պայքարում»,- ասել է դեսպան Շարպանտիեն:
