«Վերին Լարս» անցակետում որոշակի խնդիրներ են առաջացել Թուրքիայից բեռնատար մեքենաներին Ռուսաստանի տարածք թույլ տալու ժամանակ
Թուրքիայից եկող բեռնատարները սպասում են ռուսական կողմի թույլտվությանը՝ ռուս-վրացական սահմանը «Վերին Լարս» անցակետով հատելու համար, գրում է Интерфакс-ը՝ Վրաստանի ֆինանսների նախարարությանը հղումով:
Հաղորդագրությունում ասվում է, որ, գերատեսչության տվյալներով, «Վերին Լարս» անցակետում որոշակի խնդիրներ են առաջացել Թուրքիայից բեռնատար մեքենաներին Ռուսաստանի տարածք թույլ տալու ժամանակ:
