«Արդեն շատ տարիներ շփվում ենք, պարոն Հովհաննիսյան ու խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ու բախումներից հեռու պահել ժողովրդին».Վալերի Օսիպյան
«Նոր Հայաստան» շարժման կազմակերպած երթի մասնակիցները փորձում են մոտենալ ՀՀԿ գրասենյակին, սակայն ոստիկանները պատ են կազմել գրասենյակի առջև և թույլ չեն տալիս առաջ շարժվել: Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ մի փունջ ծաղիկ կա, որոնք նա փորձում է դնել գրասենյակի մոտ: Երթը գլխավորում են Հիմնադիր խորհրդարանի անդամները եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։ Հանրապետության փողոցը արդեն մեկ ժամից ավել է ինչ փակ է:
Րաֆֆի Հովհաննիսյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երկխոսեցին ՀՀԿ գրասենյակի մոտ: Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց Օսիպյանին.«Դուք շատ ջղագրգիռ եք պարոն Օսիպյան, այսպիսին Ձեզ չէի տեսել, ինչից է…»:
«Արդեն շատ տարիներ շփվում ենք, պարոն Հովհաննիսյան ու խնդրում եմ ըմբռնումով մոտենալ ու բախումներից հեռու պահել ժողովրդին»,- արձագանքեց Օսիպյանը:
