Մի երկու հատ էլ կաղամբ վերցրու, տար, դիր քո գրասենյակի դիմաց. Էդուարդ Շարմազանովը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Հանրապետական կուսակցության գրասենյակի մոտ ծաղկեփունջ դնելու փորձը, այն ոչ կոռեկտ համարեց։
«Ի՞նչ է նշանակում` ծաղիկ է դնում... Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք և գիտենք, որ կա ավանդույթ` ծաղկեպսակ դնում են հանգուցյալի վրա: Չեմ ուզում էլի հիմա վիրավորեմ, իջնեմ նրա մակարդակին, ասեմ՝ էդ ծաղիկը… մի երկու հատ էլ կաղամբ վերցրու, տար, դիր քո կուսակցության դիմաց»,–ասաց նա:
