Աթաջանյանին կոպիտ ասած գործարք է առաջարկվել.Նա հավաստիքներ է ստացել, որ իրեն կազատեն կալանքից, եթե ցուցմունքներում նշի Արա Բուդաղյանի անունը
hraparak.am-ը գրում է.Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մայիսի 20-ին կատարված տպավորիչ մահափորձի գործով օրերս հետաքրքիր տեղեկություն ստացանք: Լավատեղյակ աղբյուրը հաղորդում է, որ ԱԱԾ քննիչներն ամեն կերպ փորձում են համոզիչ ապացույցներ հավաքել մեկ այլ մեղադրյալի` Արա Բուդաղյանի դեմ, որը մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ վիրավորված Արտակ Բուդաղյանի կրտսեր եղբայրն է: Այդ նպատակով շահավետ առաջարկ է արվել նախկին ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ, ՍՊԸ տնօրեն, Կապանի նախկին քաղաքապետի եղբայր Գարեն Աթաջանյանին, որը կալանավորված է և սույն վարույթի շրջանակներում մեղադրվում է պատվերով երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար:
Աթաջանյանին կոպիտ ասած գործարք է առաջարկվել։ Նա հավաստիքներ է ստացել, որ իրեն կազատեն կալանքից, եթե ցուցմունքներում նշի Արա Բուդաղյանի անունը և հետագայում էլ պնդի այդ ցուցմունքները: Մեր տեղեկություններով՝ գործարքն այս ընթացքի մեջ է: Ամենայն հավանականությամբ, շուտով կլինի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն Գարեն Աթաջանյանի առողջական վիճակի վերաբերյալ, որի հիման վրա քննիչները կորոշեն, որ Աթաջանյանն ի վիճակի չէ կալանքի տակ գտնվել առողջական վիճակից ելնելով: Այդպես գործարքը կհասցվի ավարտին:
Նշենք, որ Գարեն Աթաջանյանը կալանավորումից հետո էլ՝ հուլիսին, առողջական խնդիրներ ուներ, սակայն նրա փաստաբանը հայտնել էր, որ չի միջնորդում Աթաջանյանին «Նուբարաշենից» «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխել՝ ելնելով նրա անվտանգությունից։
մանրամասն՝ այստեղ:
