1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալը տարբեր անձանցից հափշտակել է խոշոր չափերով գումարներ

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հովիկ Բաբայանը, տարբեր պաշտոնատար անձանց անունից հանդես գալու և իրավաբանի մասնագիտական հմտություններն օգտագործելով, նախնական համաձայնության է եկել Գարիկ Ալեքսանյանի հետ՝ ծանոթների շրջանում իրեն որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացնելու և այդ հանգամանքը շահարկելով՝ քրեական գործերով տարբեր անձանց օգտին գործողություններ կատարելու պատրվակով, խարդախությամբ գումարներ հափշտակելու շուրջ: 2015թ. հունվարին Հ. Բաբայանը Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթացել է փաստաբան Եղիկ Եփրեմյանի հետ և ներկայացել է որպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ապա անձամբ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել վերջինիս հետ: Փաստաբանը համոզվել է, որ «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից ընդունված անձնավորություն է ու ցանկացած հարցով կարող է ակնկալել նրա աջակցությունը, այդ թվում՝ քրեական գործերի ընթացքին միջամտելու և իրեն ցանկալի լուծում տալու հարցում: Նշված ժամանակահատվածում Եղիկ Եփրեմյանի ծանոթ Թաժդին Ավդալյանի վերաբերյալ քննվել է քրեական գործ, որի մասին տեղեկանալով` Ե. Եփրեմյանը Թ. Ավդալյանին հայտնել է, որ ինքը մտերիմ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» հետ: Թ. Ավդալյանը փաստաբանին տեղեկացրել է, որ պատրաստակամ է «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» կաշառք տալ, որպեսզի նա իր վերաբերյալ քննվող քրեական գործի ընթացքը լուծի հօգուտ իրեն: Նյութական շահ ստանալու ակնկալիքով, 2015թ. հունվարին Ե. Եփրեմյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած Հ. Բաբայանին խնդրել է միջամտել Թ. Ավդալյանի վերաբերյալ քննվող քրեական գործի քննությանը և գործի ընթացքը լուծել հօգուտ վերջինիս: Առաջարկի մասին լսելով՝ Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունել են Ե. Եփրեմյանի առաջարկը:

Վերջինս ստանձնել է կաշառք տվող Թ. Ավդալյանի և կաշառքը ստացող «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» միջև կապող օղակի դերը և յուրաքանչյուրի հետ առանձին զրուցելու ընթացքում նպաստել է կաշառքի առարկայի չափի՝ 5 հազ. ԱՄՆ դոլար գումարի շուրջ համաձայնության գալուն: Այնուհետև Թ. Ավդալյանի հետ նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, փաստաբանը 5 հազ. ԱՄՆ դոլար կաշառքի գումարը «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալին» փոխանցելու համար տվել է Գ. Ալեքսանյանին: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը նշված գումարը խաբեությամբ հափշտակել են: Դրանից հետո, 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանն ինչպես Գ. Ալեքսանյանի միջոցով, այնպես էլ անձամբ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ ներկայացած դատապարտյալին խնդրել է ներազդել մեկ այլ գործով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազի վրա` հայտնելով, որ քրեական գործի ելքով շահագրգռված անձը պատրաստակամ է դրա դիմաց 10 հազ. ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ: Հ. Բաբայանը և Գ. Ալեքսանյանը, խմբով ընդունելով Ե. Եփրեմյանի առաջարկը և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր, «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի» կողմից խնդիրը լուծելու համար, Գ. Ալեքսանյանի միջոցով 2015թ. փետրվարին Ե. Եփրեմյանից խաբեությամբ ստացել են փաստաբանի միջնորդությամբ որպես կաշառք տրված առանձնապես խոշոր չափերով` 4 մլն. 760 հազ. ՀՀ դրամ գումարը և կրկին խարդախությամբ հափշտակել են այն: Բացի այդ, 2015թ. հունվարին Հ. Բաբայանը, Գ. Ալեքսանյանի միջոցով ծանոթանալով նրա մտերիմ Աղավնի Մ.-ի հետ, նրան կրկին ներկայացել է որպես «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ»: Ապա տեղեկանալով Երևանի քաղաքապետարանից հողատարածք ձեռք բերելու՝ Աղավնի Մ.-ի մտադրության մասին, հեռախոսային խոսակցությունների միջոցով, մտերմություն է հաստատել նրա հետ: Իբրև հողատարածքի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը վարորդի միջոցով Երևանի քաղաքապետարան ուղարկելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ բոլոր գործողություններն անձամբ կատարելու պատրաստակամության մասին հայտնելու արդյունքում Հ. Բաբայանին հաջողվել է Աղավնի Մ.-ին հավաստիացնել, որ անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերում է անշահախնդիր՝ որպես իր մտերիմ Գ. Ալեքսանյանի հարազատի: Սակայն հողատարածքի հատկացման համար անհրաժեշտ պետական մուծումները կատարելու պատրվակով, Հ. Բաբայանը 2015թ. փետրվար-մարտ ամիսներին Աղավնի Մ.-ից խաբեությամբ ստացել և խարդախությամբ հափշտակել է խոշոր չափերով՝ 1մլն. 912 հազ. ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Հովիկ Բաբայանը ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում, խցակից Վարդգես Շ.-ին խաբեությամբ հայտնել է նրա պատժաչափը կրճատելու հնարավորության մասին: Ցանկանալով օգտվել ընձեռնված հնարավորությունից՝ Վարդգես Շ.-ն դիմել է հարազատներին և խնդրել գումարով օգնել: Արդյունքում` Հ. Բաբայանը, չարաշահելով Վարդգես Շ.-ի վստահությունը, վերջինիս հարազատներից ստացել և խարդախությամբ հափշտակել է 394 հազ. ՀՀ դրամ գումար: Գարիկ Ալեքսանյանն, իր հերթին, 2014թ. նոյեմբերին, խարդախությամբ ուրիշի խոշոր չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, Լոռու մարզի բնակիչ Կ. Զ.-ի որդու ժամկետային զինվորական ծառայությունը Երևանի զորամասերից մեկում կազմակերպելու պատրվակով, նույն ամսվա ընթացքում Կ. Զ.-ից խաբեությամբ ստացած խոշոր չափերով՝ 1 մլն. 644 հազ. ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է: Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս 2014թ. ապրիլի 1-ին Թաժդին Ավդալյանը Գրետա Գ.-ի հետ կազմած հանձնման-ընդունման ակտով օժտվել է իրեն ի պահ հանձնված թվով 174 գլուխ խոշոր եղջերավոր անասունները անասնագոմում ժամանակավորապես պահելու լիազորությամբ:

2014թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին Թ. Ավդալյանը հիշյալ թվով անասունները վաճառել է քննությամբ չպարզված տարբեր անձանց` այդ կերպ Գրետա Գ.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 50 մլն. 87 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս: Հովիկ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գարիկ Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178–րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Եղիկ Եփրեմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և Թաժդին Ավդալյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավարտվել է քրեական գործի նախաքննությունը և մեղադրական եզրակացությամբ հանձնվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan